«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Ես կարծում եմ, որ երկու ճանապարհներն էլ ոչ միայն գոյության իրավունք ունեն, այլև անհրաժեշտ են՝ Ադրբեջանը նրա տարածաշրջանների հետ կապելու և երկրների միջև առևտրի համար տրանսպորտային միջանցքներ ստեղծելու համար»,- ասել է նա, ընդգծելով, որ Ռուսաստանը հսկայական երկիր է՝ բարձր զարգացած տրանսպորտային ցանցով, և «ցանկացած ճանապարհ միշտ լավն է»։               
 

ԾիծեռնակԱմբերդ կամ Պետրոսն ու ընտանեկան բյուջեն

ԾիծեռնակԱմբերդ կամ Պետրոսն ու ընտանեկան բյուջեն
17.09.2025 | 13:56

Գիշերվա ուշ ժամի մեր սիրելի Պետրոս Ղազարյանն էլի ինձ էր հիշել ու գրառում էր կատարել: Երևի ԿԳՄՍ նախարարության պատիվը փրկելու ուղղությամբ գործադրած ջանքերը տանը ոչ բավարար են գնահատվել: Պետրոսն էլի մոռացել է, որ հարկատուների հաշվին է աշխատավարձ ստանում ու տուն պահում: Նա շարունակաբար մոռանում է, որ Առաջին ալիքը պապական բոստանը չի և որ ուղիղ եթերի պարտավոր է հրավիրել ոչ միայն ցանկալի անձանց՝ իր կնոջ պատիվն ու վերջինիս ղեկավարած նախարարության անկում ապրող վարկանիշը փրկելու, այլև հակադիր տեսակետներ ներկայացնելու համար:

Հատուկ Պետրոս Թավշածինի համար կրկնում եմ՝ քննարկման հիմնական թեմաները, որոնք հիմք են հանդիսանում քրեական գործ հարուցելու համար:

• Հանցավոր գործունեություն Ծիծեռնակաբերդում և հանրապետական նշանակության հուշարձանի զգալի հատվածի ոչնչացում՝ ի հակադրություն հաստատված նախագծում արձանագրված պահանջների:

• Խոտան ու հակագիտական բովանդակությամբ դպրոցական դասագրքերի տպագրություն և կիրառում հանրակրթական դպրոցում՝ ակնհայտ քաղաքական պատվերի իրականացման հիմքով: Հարակից գործողություններ՝ մանկավարժների ու գիտնականների ահաբեկում, գիտական համայնքի միահամուռ կարծիքի անտեսում:

• Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղ գտած անօրինականությունների, փողերի լվացման ու կարևոր ֆինանսական փաստաթղթերի ոչնչացման փաստերի կոծկում:

• Կարճ՝ ո՞ւր մնաց Սնուփ Դոգի չկայացած համերգի գումարը, որը վճարվել էր պետբյուջեից, ասել կուզի՝ ՀՀ հարկատուների հաշվին:

Իսկ վերջում մաթեմատիկայի հատուկ դասընթաց Պետրոսի ու իր կարճ մտքերը հավանող ծովախոզուկների համար.

Ամբերդի վերականգման համար պետբյուջեից ԿԳՄՍ-ն հատկացրել է 400 միլիոն դրամ: Սա փաստ է: Մաքրման ու վերականգման աշխատանքները իտալացի վարպետների ներգրավմամբ տևելու են ավելի քան 2 տարի: Տեղում աշխատելու է շինարարական մեծ կռունկ:

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մի հատվածի, թանգարանի մասնաշենքի կտուրի մի հատվածի ու խոտածածկույթի թարմացման համար աշխատանքները տևելու են մեկ տարի և դրա համար հատկացվել է, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ մոտ 800 միլիոն ՀՀ դրամ, այսինքն երկու անգամ ավելի գումար:

Հիշեցնեմ, որ ըստ հաստատված բյուջեի, հուշահամալիրի մեկ քարի ապամոնտաժման ու կրկին նույն տեղում տեղադրելու համար նախատեսվել է 430,000 դրամ կամ 1100 ԱՄՆ դոլար: Հասկացա՞ք:

Հիմա հարց գիտակներին:

ՈՒշադիր նայեք Ամբերդի վերականգման ծավալներին, հաստատված բյուջեին ու Ծիծեռնակաբերդում ջրահեռացման պատրվակի տակ քարերի ապամոնտաժման ու կրկին նույն տեղում տեղադրելու բյուջեներին:

Ի՞նչ ենք տեսնում

ՊԱՏԱՍԽԱՆ: Տեսնում ենք ակնհայտ կոռուպցիոն ռիսկ, ամենայն հավանականությամբ՝ ատկատներ նախապատրաստելու հիմքերով: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ չեն կարող Ամբերդի երկու անգամ ավելի տևողությամբ շինարարական-վերականգնողական աշխատանքները արժենալ երկու անգամ ավելի քիչ, համեմատությամբ մեկ տարվա ընթացքում Ծիծեռնակաբերդում նախատեսված տասնապատիկ անգամ փոքր ծավալներից: Տարբերությունը մոտ մեկ միլիոն դոլար է:

Ջերմագին ողջյուններ ՀՀ քննչական կոմիտեին, ոստիկանությանն ու ԱԱԾ-ին:

Մինչ այդ անգլիացի գիտնականները կպարզեն, թե այս երկու տարիների ընթացքում ո՞վ է շատ փող բերելու Պետրոսենց տուն՝ ընտանեկան բյուջեն համալրելու և կյանքի որակը բարձրացնելու համար:

Բա՞ Պետրոս ջան: Մյուս անգամ որ ինձ էլի հիշես, քեզ բյուզանդական կայսրերն էլ չեն փրկի…

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 2487

Մեկնաբանություններ

鎰板触閵忋垹违闁冲灈鏅涙禍楣冩嚂閸婄喎澹旀俊/1762345073">

Սոցցանցային գրառումներ

Ինչու հիշեցի Կաֆկային
Ինչու հիշեցի Կաֆկային

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Թուր­քիան մուտք է գոր­ծել տա­րա­ծաշր­ջան ու Ար­ցա­խից սպառ­նում է և՛ Ի­րա­նին, և՛ Ռու­սաս­տա­նին
Թուր­քիան մուտք է գոր­ծել տա­րա­ծաշր­ջան ու Ար­ցա­խից սպառ­նում է և՛ Ի­րա­նին, և՛ Ռու­սաս­տա­նին

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Խորհր­դա­վոր շան­թու­լա­փայ
Խորհր­դա­վոր շան­թու­լա­փայ